Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ որոշ հարցումների, Թրամփն առաջ է անցել Քլինթընից. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 07,2016 22:55

ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուների միջեւ պայքարն ավելի է սրվում, քանի որ խաղի հաշիվը կարծես հավասարվում է։ Եթե մինչեւ վերջերս Հիլարի Քլինթընն ուներ մոտ 1Օ տոկոսի առավելություն, ապա վերջին հարցումների համաձայն, հաշիվը հավասարվել է։ Դոնալդ Թրամփը նույնիսկ առաջ է անցել երկու միավորով։

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Վիրջինիա նահանգում անցկացրած հանդիպումների ժամանակ քննարկել է երկրի արտաքին քաղաքականությունը՝ զերծ չմնալով, սակայն հասարակական վերջին հարցումների արդյունքներն ազդարարելուց։

«CNN»-ի կողմից անցկացված հարցումները ցույց են տվել կարեւոր ցուցանիշ։ Այդ թվերն այսօր ապացուցում են, որ Թրամփը հաղթում է։ Ես դա հասկանում եմ, նաեւ այն փաստը հաշվի առնելով, որ այսօր ինձ զանգահարում են նախկինում չզանգող անձինք։ Կյանքն է այդպիսին, այդպես չէ՞»։

Այլ հարցումների համաձայն, որոշ նահանգներում առջեւում է դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթընը։ Դրանք այն նահանգներն են, որտեղ է մնացյալ երկու ամիսներին անցնելու Թրամփ-Քլինթըն այսպես ասած վճռական ճակատամարտը։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930