Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուզան Մուրադյանը Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին. «Սահմանադրություն ենք փոխել, աշխարհը փոխվում է»

Սեպտեմբեր 07,2016 20:08

Ըստ մամուլի հրապարակումների, վաղը հայտնի կդառնա  նոր վարչապետի անունը. «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն է:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  օգոստոսի 1-ին հասարակության, իշխանության ներկայացուցիչների, հոգեւոր դասի հետ հանդիպման ժամանակ ասել էր՝ «Այո՛, Հայաստանում շատ թերի հարցեր եւ բարդ խնդիրներ կան: Մեր նպատակը դրանց լուծումներն արագացնելն է: Այս փուլում մեր նպատակը նաեւ ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»:

Aravot.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետի փոփոխությունը ազգային համաձայնության կառավարման ձեւավորման հետ է կապված, եւ արդյոք Կարեն Կարապետյանն է այդ կառավարության ղեկավարի հարմար թեկնածուն: «Ազգային համաձայնության կառավարության հիմքերը դրված են նոր Սահմանադրության մեջ, եւ իր մեջ այնքանով նորություն չի պարունակում, որքանով բնականոն գործընթաց է՝ Սահմանադրական բարեփոխումների ճանապարհին»,- ասաց տիկին Մուրադյանը:

Կարեն Կարապետյանի թեկնածուի մասին էլ Մուրադյանն ասաց, որ նրա աշխատանքի մասին կարող է գնահատական տալ Կարապետյանի՝ քաղաքապետ աշխատած տարիներով. «Բավականին լուրջ գիտելիքներով, ինտելեկտով, կառավարման ունակություն ունեցող անձնավորություն է: Իր հետ աշխատել եմ ես՝ որպես դպրոցի տնօրեն, ինքը՝ Երեւանի քաղաքապետ»:

Արդյոք վաղը կհայտարարվի՞ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի եւ Կարեն Կարապետյանի նշանակման մասին, այս մասին էլ տիկին Մուրադյանն ասաց՝ «Ով կլինի, ինչ կլինի՝ չեմ կարող ասել: Մենք նմանատիպ որեւէ ինֆորմացիա չունենք:  Թե ինչ է լինելու, ինչ կորոշվի, չեմ կարող ասել, ապագան ցույց կտա»:

Լուրջ գիտելիքներով, ինտելեկտուալ անձ, այսպիսի բնութագրումները, որոնք Մուրադյանը տվեց Կարապետյանի մասին արտահայտվելիս, գործող վարչապետ Աբրահամյանն արդյոք չունի, մեր այս հարցին էլ պատգամավորն այսպես պատասխանեց. «Դա կապ չունի: Գիտեք պաշտոնի փոփոխությունն, անկախ նրանից ում են նշանակում, պայմանավորված չէ նրանով , որ փոխում են այն մարդուն, ով չունի այն, ինչ ունի մյուսը: Պաշտոնի փոփոխությունը պպայմանավորված է տարբեր հանգամանքներով, դա բնականոն գործընթաց է, ժամանակի պահանջներից, տվյալ կադրին ավելի օգտակար տեղում տեսնելով: Աշխարհը փոխովում է, համակարգ ենք փոխում, Սահմանադրություն ենք փոխել, բոլոր փոփոխությունները ենթադրելի են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Ինչպես՞ է հնարավոր ազգային համաձայնության կառավարության հիմքերը դրվել որևե Սահմանադրության մեջ: Կառավարությունը ձևավորում են ընտրություններում հաղթած կուսակցությունը, կամ կոալիցիա կազմած կուսակցությունները։ Ահա այսպիսի տգետ պատգամավորներով է լցված մեր Ազգային Ժողովը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930