Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե Գեւորգ Կոստանյանի ասածին տեր կանգնեն՝ «Սասնա ծռերի» անդամների մեծ մասն ազատ կարձակվի. փաստաբան

Սեպտեմբեր 07,2016 18:40

Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննությունն էր՝ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի անգործության դեմ:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Հայրապետյանն ասաց, որ այս բողոքով ուզում են նաեւ հստակեցնել՝ գլխավոր դատախազի պաշտոնակատարը կիսո՞ւմ է Գեւորգ Կոստանյանի հայտնած դիրքորոշումը «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մասին, թե՞ չէ. «Նա պարտավոր է անդրադառնալ այդ հարցին: Մի քանի հարց է առաջ քաշվում՝ եթե զենքերը վայր են դնում, արդյո՞ք Սասնա ծռերի անդամների նկատմամբ իրավունք ունեն մեղադրանք ներկայացնել 218 հոդվածով՝ պատանդ պահել կամ 219 հոդվածով՝ շենք-շինություններ զավթել՝ այն պարագայում, երբ որ հենց գլխավոր դատախազն է հայտարարել եւ առաջարկել, որ զենքերը վայր դրեք եւ դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից»:

Karo_Eghnukyan_dat_5

Karo_Eghnukyan_dat_3

Karo_Eghnukyan_dat_2

Karo_Eghnukyan_dat_1

Karo_Eghnukyan_dat_6

Եթե գլխավոր դատախազի պաշտոնակատարն ընդունի եւ հաստատի Գեւորգ Կոստանյանի խոսքերը, ըստ փաստաբանի, նշանակում է, որ ոչ միայն Կարո Եղնուկյանը, այլեւ «Սասնա ծռերի» անդամների մեծամասնությունը ազատ կարձակվի. «Մեր օրենսդրությունը հենց այդպիսի նորմ է նախատեսում՝ խրախուսման նորմ, որը մեր գլխավոր դատախազը շատ լավ բացատրեց: Եթե անձը հանցագործությունը մինչեւ վերջ չի կատարում, իր կամքով հետ է կանգնում կատարելուց, նշանակում է  չկա այդ հանցագործությունը՝ որքան էլ դա բարոյական ճիշտ արարք չի: Շատ քննիչներ ասում են՝ բա ինչ անենք: Մենք չպետք է ասենք ինչ անեք, գլխավոր դատախազն ասեց ինչ անեք: Ավելի շատ խիստ մեղադրող, քան գլխավոր դատախազն է, գոյություն չունի, բայց եթե նրանց մեջ չկա հանցագործություն, ուրեմն չկա»:

Նա ասաց, որ Կարո Եղնուկյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված դիմել են գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, որը բոլոր միջնորդությունները մակագրել է տարբեր դատախազների. «Երկու դատախազ մեզ պատասխանել են, մերժել են մեր միջնորդությունները՝ առանց մեկ նախադասությամբ հիմնավորման: Մենք նաեւ ներկայացրել ենք նախկին գլխավոր դատախազի հիմնավորումները՝ կապված Սասնա ծռերի տղաների արարքների հետ, թե ինչպիսի մեղադրանքներ պետք է առաջադրվեն: Նաեւ ներկայացրել ենք ԱԱԾ-ի տարածած թռուցիկը, որտեղ նույնպես օրենքից մեջբերումներ էր եւ առաջարկություն է արվել Սասնա ծռերի տղաներին զենքերը վայր դնելու դեպքում, որ իրենք չեն մեղադրվի 218 եւ 219 հոդվածներով: Նման միջնորդություններին պատասխաններ չենք ստացել, միայն ասել են, որ քանի որ քննչական մարմինը մերժել է ձեր միջնորդությունը, անհիմն է: Մեկ նախադասությամբ չեն հիմնավորել: Ստացվում է, որ դատախազությունը չի կատարում իր գործառույթը: Ըստ էության, դատախազությունն այսօր չի աշխատում»:

Այս դատական նիստին գլխավոր դատախազի պաշտոնակատարի լիազորված դատախազը չէր ներկայացել: Տիգրան Հայրապետյանն ասաց, որ հաջորդ նիստին բացի ներկայանալուց եթե փաստարկված, հիմնավորված առարկություններ չներկայացվի, նշանակում է՝ իրենք ասելու բան չունեն:

Մեր  հարցին՝ ի՞նչ եք ակնկալում դատարանից, որ կորոշի՝ Արմեն Հարությունյանը անգործությու՞ն է դրսեւորել՝ նա պատասխանեց. «Այն, որ անգործություն է դրսեւրել, երկու կարծիք չի կարող լինել: Ուրիշ հարց է՝ դատարանը կունենա՞ այնքան խոհեմություն, որ ինքը որոշի, կարո՞ ղ է գլխավոր դատախազին իր պաշտոնից հեռացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930