Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

Սեպտեմբեր 07,2016 18:12

2016 թ. սեպտեմբերի 6-ին լրատվամիջոցներում «ՀՔԱՎ: Ոստիկանները սպանվածի՝ իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենայով խախտում են կատարել. տեսանկարահանող սարքերն արձանագրել են» վերտառությամբ հոդված է հրապարակվել այն մասին, որ 2016 թ. մայիսին դաժանաբար սպանված Հ. Ֆալանջյանի մայրը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ որդուն պատկանող ավտոմեքենան, որը ոստիկանության պահպանությանն է հանձնված, շահագործվում է ոստիկանների կողմից: Ավելին՝ որդու մահից 3 ամիս անց այդ ավտոմեքենայով խախտում է կատարվել, ինչի մասին փաստում են ինչպես փոստային առաքմամբ ուղարկված նամակը՝ վարչական խախտման վերաբերյալ, այնպես էլ ոստիկանության՝ www.police.am կայքէջում տեղադրված տեսագրությունը, որն արվել է տեսանկարահանող սարքերի միջոցով:

Ոստիկանության պետի կողմից նույն օրը նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է, որ Հրաչյա Ֆալանջյանին պատկանող «Mercedes-Benz E220» մակնիշի  ավտոմեքենան գտնվում է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածքում:

Հիշյալ իրավախախտման տեսագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի իդենտիֆիկացիոն ծրագրի վրիպում, ինչի հետևանքով մեկ այլ «Mercedes-Benz» մակնիշի 34 TU 091 հաշվառման համարանիշի փոխարեն թյուրիմացաբար ֆիքսվել է 34 TD 091 հաշվառման համարանիշը և 2016 թ. օգոստոսի 18-ին կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում:

Ճանապարհային ոստիկանության պետի կողմից հիշյալ որոշումը  2016 թ. սեպտեմբերի 7-ին բեկանվել է:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930