Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից «անջատված մասով» դատավճիռը կհրապարակվի վաղը

Սեպտեմբեր 07,2016 17:16

Նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից «անջատված մասով» հարուցված քրգործով դատաքննությունն այսօր ավարտվեց: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակի վաղը կեսօրին:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր ամբաստանյալներին վերջին խոսքը ներկայացնելու համար տրամադրել էր մեկ ժամ: Մեկ ժամից հետո էլ, սակայն, ոչ բոլոր ամբաստանյալները վերջին խոսք ասացին:

Ամբաստանյալներից Չիլինգարյանը վերջին խոսքում դատարանից մեղմ պատիժ խնդրեց, ասաց՝ ընտանիքը ֆինանսական ու այլ առումով ծանր վիճակում է, հայրը նոր է մահացել, մայրը հիվանդ է ու միայնակ, ինքը պետք է խնամի նրան: Դատարանին խնդրեց պատիժը սահմանափակել կալանքի տակ եղած լինելու ժամանակահատվածով:

Անուշավան Ավետիսյանն էլ խնդրեց դատարանին հաշվի առնել, որ թոշակառու է, վատառողջ. «Թողեք գնամ իմ ընտանիքին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930