Ադրբեջանի իշխանությունները հավատարիմ են «Ազադլիք» թերթը փակելու իրենց մտադրությանը: Այս մասին ասվում է թերթի խմբագրության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես գրում է contact.az-ը, փաստաթղթում ասվում է, որ սկզբում հորինված «գյուլենական» մեղադրանքով ձերբակալվել է թերթի ֆինանսական տնօրեն Ֆայիգ Ամիրովը, հետո արհեստական խոչընդոտներ են ստեղծել պարբերականի բանկային գործարքների համար: Արդյունքում թերթը դադարեցրել է տպագրությունը:
Խմբագրությունում համոզված են, որ իշխանությունների նման գործողությունները միտված են ժամանակակից Ադրբեջանի առաջին անկախ թերթը լռեցնելուն:
«Ազադլիք» թերթը կոչ է արել Մամուլի խորհրդին, տեղական և միջազգային կազմակերպություններին, արտասահմանյան երկրների դեսպանատներին, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին ուշադրության արժանացնել այդ փաստը և անտարբեր չմնալ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, սեպտեմբերի 6-ին «Ադրբեջան» հրատարակչությունը պարտքերի պատճառով դադարեցրեց «Ազադլիքի» տպագրությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ