Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել neonews.am եւ gazeta.am կայքերի նկատմամբ`ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի առաջին մասով`ապօրինի ձեռնարկատիրության հատկանիշներով: Այդ հանգամանքներն ի հայտ են եկել`նշյալ կայքերում պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին վերաբերվող զրպարտիչ հոդված հրապարակելու առթիվ ընթացող դատական գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ հիշյալ կայքերի փաստացի սեփականատերը Անդրանիկ Նիկողոսյանն է, որը Հայաստանում նաեւ «Պուտին» ակումբ էր ցանկանում հիմնադրել, արդյունքում դարձավ «Գրիբոյեդով» ակումբի ջատագով: Նրա անունը շրջանառվեց նաեւ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» հիմնադրամի հետ տարբեր դրամաշնորհային ծրագրերի իրականացման պատրվակով գումարների յուրացման եւ մսխման դեպքերով:
Վերջերս հրապարակում եղավ նաեւ այն մասին, որ «Անդրանիկ Նիկողոսյանը 10 մլն. դոլարի ձկնաբուծական արտադրության «կոնտրակտ» է կպցրել եւ արդեն իսկ փորձում է շահագործման հանձնել իր «ոսկե ձկնիկների» արտադրությունը Մոսկվայի օկրուգում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ «ոսկե ձկնիկի» եւ այդ 10 միլիոնը ձեռք բերելու գործում նրա օգնական-նապարնիկը ոչ ավել, ոչ պակաս հայ տաքսիստների լինգվիստ Դմիտրի Կիսելյովն է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ