Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատարանում վիճարկվում է Արմեն Հարությունյանի անգործությունը. «Գլխավոր դատախազի պաշտոնակատարը կոմպետենտ չի»

Սեպտեմբեր 07,2016 16:33

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Կարո Եղնուկյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանի վերաքննիչ բողոքը՝ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանի անգործության դեմ:

Դատական նիստին չէր ներկայացել գլխավոր դատախազի պաշտոնակատարի լիազորված դատախազը: Դատավորը հստակեցրեց Տիգրան Հայրապետյանի դիրքորոշումը, նրա բացակայութամբ նիստը շարունակե՞լ, թե՞ հետաձգել: Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ «Եթե նա ավելի կարեւոր գործեր ունի, քան իր պաշտոնավարման հետ կապված հարցերը, ամեն դեպքում սա նույնպես հաստատում է, որ նա կոմպետենտ չի գլխավոր դատախազի համար»: Դատավորը փորձեց սաստել, որ իրավական հարցեր, իր նշանակման հիմնավորվածության հարցեր չեն քննարկվում:

Karo_Eghnukyan_dat_4 Karo_Eghnukyan_dat_2

Դատավորը խուսափում էր արտաբերել, որ բողոքն ուղղված է գլխավոր դատախազի պաշտոնակատարի անգործության դեմ: Նրա խոսքերով՝ փաստորեն, դատախազի պաշտոնակատարը մակագրել է այլ դատախազների, որոնք անգործություն են դրսեւորել: Տիգրան Հայրապետյանը չհամաձայնեց. «Հարգելի դատավոր, իմ բոլոր բողոքներն ուղղված են եղել հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնակատար Արմեն Հարությունյանին, ուղղակի նա մակագրել է այլ դատախազների¦:

Karo_Eghnukyan_dat_5 Karo_Eghnukyan_dat_1 Karo_Eghnukyan_dat_6

Նա ասաց, որ դատարանում վիճարկում է գլխավոր դատախազի պաշտոնակատարի անգործությունը, նախաքննական մարմնի որոշումները չեն վիճարկվում:

Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց, որ հաջորդ դատական նիստին մասնակցի նաեւ Կարո Եղնուկյանը: Դատավորը որոշեց, որ հիմնավոր է միջնորդությունը եւ ասաց, որ հաջորդ նիստին կապահովի ոչ միայն քրեակատարողական հիմնարկում գտնվող Կարո Եղնուկյանի, այլեւ գլխավոր դատախազի լիազորված դատախազի մասնակցությունը, որ կողմը կարողանա իր հարցադրումներն ուղղել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 16-ին, ժամը 12.30-ին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930