Սիրիայում տեղի ունեցող գործընթացներն ընդգրկում են գլոբալ խաղացողների, իսկ Մերձավոր արեւելքի «ճարտարապետության» փոփոխությունը չի կարող չազդել Հայաստանի վրա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 7-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ Թուրքիայի դիվանագիտական «լարախաղացությունը» վերջինիս թույլ տվեց թեկուզ կարճաժամկետ, բայց ընդգծել իր կարեւորությունը` որպես տարածաշրջանային խաղացող. «Եթե ինչ-որ խնդիրներ լինեն հայության եւ Արցախի խնդրի հետ կապված, Թուրքիան կարող է իր ձայնը լսելի դարձնել, որը մեր օգտին չէ»:
Թուրքագետը չի կարծում, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են համաձայնության գալ Արցախի հարցում, քանի որ Ռուսաստանն ակնհայտ ուզում է մոնոպոլիզացնել իր ներկայությունը տարածաշրջանում. «Այդ երկու երկրները մնում են հակառակորդներ, Արցախի հարցում նրանց շահերը չեն կարող համընկնել: Թե ինչ պլաններ ունի Ռուսաստանը, այլ խնդիր է»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ