Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորք Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից «անջատված մասով» դատաքննությունը մոտենում է ավարտին

Սեպտեմբեր 07,2016 15:17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ ժամ ժամանակ տվեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից «անջատված մասով» հարուցված քրգործով մեղադրյալներին վերջին խոսքին պատրաստվելու համար:

Այսօր այս գործով բոլոր ամբաստանյալները դատարանին հայտնեցին, որ պատրաստ չեն վերջին խոսքին:

Ամբաստանյալներից երկուսի՝ Անուշավան Ավետիսյանի եւ Հակոբ Հակոբյանի պաշտպանները ներկայացան նաեւ վերջին ճառով:

Ավետիսյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանի խոսքով, նախաքննության ընթացքում իր պաշտպանյալը խոստովանական ցուցմունք է տվել, զղջացել իր արածի համար, նա աջակցել է քննությանը:

Ըստ նրա, իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 235 հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է 2-6 տարվա ազատազրկում, բայց. «Իմ պաշտպանյալը ակտիվ աջակցել ու նպաստել է հանցագործության բացահայտմանը, նրա նկատմամբ պետք է կիրառվի ավելի մեղմ պատիժ, սահմանվածից մեղմ»: Նա առաջարկեց կիրառել Քրեական օրենսգրքի 64 hոդվածը:

Նա ընդգծեց, որ Ավետիսյանը երրորդ կարգի հաշմանդամ է, բազմանդամ ընտանիքի ղեկավար, թոշակառու:

Հակոբ Հակոբյանի պաշտպանն էլ ներկայացրեց Հակոբյանի անձնական ու առողջական խնդիրների վերաբերյալ փաստաթղթերը:

Փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը ռազմամթերքի ու պայթուցիկների զգալի մասի ձեռքբերմանն ընդհանրապես չի մասնակցել: Ըստ նրա, Եթե Հակոբյանը չի նախաձեռնել այդ իրերի ձեռքբերմանն ու իրացմանը, պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան: Փաստաբանը նաեւ հիշեցրեց, որ նախաքննության ժամանակ էլ իր պաշտպանյալը խոստովանական ցուցմունք է տվել, աջակցել նախաքննական մարմնին հանցագործության բացահայտմանը.

«Երբեւէ չի փորձել հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, զղջացել է կատարած արարքի համար:

Բնութագրվում է դրական, ամուսնացած է, ունի երկու երեխա, որից մեկն անչափահաս է: Ավագ որդին ԶՈՒ զինծառայող է, սոցիալապես անապահով է ու բացի իրենից ընտանիքը խնամող չկա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930