Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչը որոշեց, որ «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը պետք է կալանքի տակ մնա

Սեպտեմբեր 07,2016 14:12

Այսօր Վերաքննիչ դատարանում քննարկվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի կալանքի բողոքարկման հարցը: Դատարանը որոշեց մերժել բողոքը եւ կալանքի տակ պահել «Սասնա ծռերի» անդամին:

Մինչ որոշումը հրապարակելը, երբ դատարանը խորհրդակցական սենյակում էր, Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում արդեն վստահ էր, որ դատարանը նման որոշում էր կայացնելու. «Ակնհայտ երեւում է, որ դատարանը տրամադրված է մերժել բողոքը, որովհետեւ հարցադրումները, որը կատարում էր դատարանը քննիչին, դրանցից պարզ էր, որ պատրաստվում է մերժել: Դատավորը չի կայացնելու այն որոշումը, որը պարտավոր է կայացնել, չի քննելու մեր բողոքը օրենքի սահմաններում»:

Այժմ Սեդրակ Նազարյանը գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում: Լուսինե Սահակյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանն ապահովել է նրա ներկայությունը դատարանում, բայց նրա մասնակցությունը, լսված լինելը չեն ապահովել. «Նա այնքան վատ առողջական վիճակում էր գտնվում, որ ուղղակի ի վիճակի չէր խոսելու ընդհանրապես»:

Lusine_Sahakyan

 

Պաշտպանը գտնում է, որ կալանքը, որպես խափանման միջոց, չի կարող ընտրվել Սեդրակ Նազարյանի պարագայում. «Նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, փաստացի ձերբակալված էր, նրա մոտ տեսակցությունն էլ արգելված էր: Մենք այդ հարցն էլ ենք բարձրացրել, որ պետք է անդրադառնալ նրա ձերբակալման օրինաչափությանը, ինչն ակնհայտորեն անօրինական է: Առաջին ատյանի դատարանը դրան չանդրադարձավ, չնայած ինքն էլ է տեսել, որ Սեդրակ Նազարյանին դատարան բերել են համապատասխան անձանց ուղեկցությամբ՝ ձերբակալվածի կարգավիճակով, չնայած քրեական գործով իբրեւ թե Սեդրակ Նազարյանն ընդհանրապես ձերբակալված չի եղել:

Տարբերակված մոտեցում կա խմբի անդամներին առաջադրված մեղադրանքներում: Խմբի ընդամենը մի քանի անդամների է առաջադրվել մեղադրանք 219 հոդվածով (շենքեր, շինություններ, տրանսպորտի հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):

Ըստ Լուսինե Սահակյանի, քննիչը չունի այդ պատասխանը, թե ինչու է, օրինակ, Սեդրակ Նազարյանին այս հոդվածով մեղադրանք առաջադրվել. «Արդյոք իրենք իրավունք ունեի՞ն այս հոդվածով մեղադրանք առաջադրելու, թե՞ ոչ: Ակնհայտորեն չունեին իրավունք նման մեղադրանք առաջադրելու: Ինքը չունի այդ պատասխանը»:

Քրգործի բոլոր նյութերը պաշտպաններին չեն տրամադրում, չեն տալիս նաեւ արդարացնող ապացույցները: Լուսինե Սահակյանի խոսքերով՝ «Օրինակ, կա ցուցմունք, որն ընդամենը մեկ տող է, այսինքն, մնացած բոլոր մասերը փակել են եւ պատճենահանել են ընդամենը մի տող, որը ոչ մի բան չի ասում: Մենք ասում ենք՝ ներկայացրեք բոլոր ապացույցները՝ չեն տրամադրում: Եթե քրգործի բոլոր նյութերը լինեն, ակնհայտ կլինի այն փաստարկը, որը մենք ներկայացնում ենք: Վերաքննիչում միջնորդեցինք, որ արդարացնող ապացույցները մեզ ներկայացնեն, դատարանը բավարարեց միջնորդությունը, բայց քննիչը չտրամադրեց: Դատարանն էլ ասաց՝ դե քննիչը, որ չի տրամադրում, պարտադիր չի քննիչի համար կատարման այս որոշումը: Մեր հաջորդ հարցը, որ խնդրում ենք այդ դեպքում տրամադրել արդարացնող ա ապացույցները, դատարանը մերժեց մեր այդ միջնորդությունը: Այսինքն, ստացվեց, որ դատարանը հավաստեց, որ արդարացնող ապացույցները ինքը չի պահանջում: Սա արդեն իսկ կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում է, որովհետեւ «Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով եվրոպական դատարանը հավաստել է, որ քննիչը պարտավոր է ներկայացնել արդարացնող ապացույցները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մէջբերում ՝ « Սա արդեն իսկ կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտում է, որովհետեւ «Ժիրայր Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով եվրոպական դատարանը հավաստել է, որ քննիչը պարտավոր է ներկայացնել արդարացնող ապացույցները»: »
    ——————————————————————————–
    Յարգելի փաստաբանուհի, իսկ Դուք հիմնական գոնէ մի տարբերութիւն չէ՞ք տեսնում, ներկայ կացութեան եւ Եւրոպական դատարանի այդ ու նոյնանման որոշումների միջեւ:

    Մինչեւ Յուլիս 2016, զինեալ եւ մահ պատճառող արարք, բիրտ եւ արիւնալի իրողութիւն, չկար:

    Ի դէպ՝ մի արարք, որու անվանումը, Եւրոպայում, նուազ բարիացակամ է լինելու, քան – գոնէ մինչեւ օրս – Հայաստանում… Եւ ամենայն հաւանականութեամբ, Եւրոպայում, Ձեր հաճախորդը ողջ մնացած իսկ չէր ըլլար:

    Հետեւաբար, այս տիպի նիւթերու մէջ, եւրոպական դատարանի Յուլիս 2016-ից առաջ արձակած որոշումների օրինական արժէքը շատ սահմանափակ է:

    Հիմա, այժմու այս պարագաներով, գացէք նայինք եւրոպական դատարան, տեսնենք թէ ի՞նչ կ’ասի ան…

    Իսկապէ՞ս կարծում էք որ այդպիսի արարք մը ուղղակի գործող անձիքը, աշխարհի որեւէ լուրջ երկրում, հանգստօրէն իրենց տունե՞րն են երթալու…

    Դատարկ պատրանքներ էք հրամցնում Ձեր հաճախորդին եւ իր հարազատներին:

    Հայաստանում դատարանների անկախութեան խնդիր մը կայ, այո, սակայն նաեւ փաստաբանների վերաբերեալ խնդիրներ ել կան:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930