Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Հոկտանյանի, կոռուպցիան խանգարում է դոնորներ բերել Հայաստան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2016 14:08

Անցյալ տարի կառավարության հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումից հետո եւ նախաձեռնած հակակոռուպցիոն պայքարի մասին հայտարարությունից հետո, պայքարի որեւէ լուրջ արդյունք չի գրանցվել: Այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Կառավարության անդամները այս ամիսների ընթացքում պարբերաբար պնդում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնել, եւ հորդորում են հանրությանը սպասել, Aravot.am-ի այս դիտարկմանն իր պատասխան, Հոկտանյանն ասաց՝ սպասենք ԱԺ աշնանային նստաշրջանին, գոնե թղթի վրա մի բան կերեւա:

Ներկայիս օրենսդրությունում, ըստ Հոկտանյանի, թերություններ կան, բայց սա արդարացնելով ու ոչինչ չանել՝ սխալ է: Արդյոք օրենսդրական փոփոխություններից հետո իրական պայքարը կսկսվի՞, մեր այս հարցին ի պատասխան, Վարուժան Հոկտանյանն ասաց, որ միայն դա բավարար չէ կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար, նրա դիտարկմամբ՝ այդ պայքարի համար քաղաքական կամք է հարկավոր:

Պարոն Հոկտանյանի խոսքերով՝ վարչապետին կից եւ նրա գլխավորությամբ գործող հակակոռուպցիոն խորհուրդը չի կարող արդյունավետ աշխատել, դրա համար անհրաժեշտ է անկախ մարմին. «Պետք է դնել անկախ մարմնի ստեղծման հարցը: Որպես անկախ մարմնի թեկնածու կարող է լինել հատուկ քննչական ծառայությունը, որը կկենտրոնանա կոռուպցիոն հանցագործությունների վրա»:

Բացի այս, կոռուպցիայի դեմ պայքարի համար նաեւ պետք է ապօրինի հարստացման քրեականացման հարցը, որը ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջ է, ԱԺ առաջիկա նստաշրջանում ներառել:

Ինչ վերաբերում է գործարար պաշտոնյաններին, որոնք իրենց բիզնեսը բարեկամների անուններով են գրանցում, Հոկտանյանն ասաց, որ պետք է հստակեցնել նաեւ այդ հարցը եւ ասել՝ այսինչ ընկերությունը իրականում պատկանում է այսինչ պատգամավորին. «Այսօր շատ ընկերություններ ֆորմալ առումով տվյալ պատգամավորին չեն պատկանում, այլ իրենց բարեկամներին: Որպես առաջին քայլ՝ պետք է սկսել գնումների ոլորտից, հատկապես պետական գնումների. նախարարությունները որպես պատվիրատու են հանդես գալիս այս դեպքում: Առաջարկվում են իրավական մեխանիզմներ: Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք. ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք: Ի դեպ, լուրջ ճնշում կա միջազգային կառույցների կողմից»:

Հոկտանյանի կարծիքով՝ առանց քաղաքական կամքի հնարավոր չէ պայքարել կոռուպցիայի դեմ, եւ իշխանություններն ասեն, որ այսպես այլեւս շարունակել չի կարելի, որոշեն, որ պետք է իսկապես նվազեցվի կոռուպցիան եւ արվեն այնպիսի քայլեր, որոնք կվնասեն իրենց անձնական շահերը. «Նույն Սինգապուրի օրինակը բերել: Այսինքն, այնպես չէ, որ այդպիսի բան բնության մեջ կամ աշխարհում չի եղել, եղել է»:

Հոկտանյանի խոսքերով՝ Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակում եթե կոռուպցիոն խնդիրները չլուծվեն, ապա դա կհանգեցնի տնտեսական կոլապսի. «Որքան ես գիտեմ, հոկտեմբերին Վաշինգտոնում համաժողով է լինելու կառավարության եւ ասիական զարգացման բանկի կողմից, որպեսզի ներգրավեն դոնորների: Իսկ դոնորները նայում են այն օբյեկտիվ համաթվերը, իրողությունները: Եվ այն, ինչ կա կոռուպցիայի համաթվով, ես չեմ կարծում, որ դոնորները վազելով կգան Հայաստան»:

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930