Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանում հանրապետականներն ընդդեմ հանրապետականների

Սեպտեմբեր 07,2016 13:50

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի տարածաշրջաններում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար ընտրվելու համար թեժ մրցակցություն է լինելու խոշորացված Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում:

Նոյեմբերյան համայնքը ներառում է Նոյեմբերյան քաղաքը եւ Ադրբեջանին սահմանակից 8 գյուղեր: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցված 7 անձ:

Գործող քաղաքապետ. ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ տեղական կազմակերպության խորհրդի որոշմամբ: Վ. Ամիրաղյանը որպես Նոյեմբերյանի քաղաքապետ պաշտոնավարել է 2002-2005թթ. եւ 2008թ.-ից մինչ օրս:

Անհատ ձեռներեց, անկուսակցական Կարեն Աբազյանը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել ինքնառաջադրմամբ:

Ինքնառաջադրմամբ Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել նաեւ Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակից, Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Արթուր Անանյանը, Բարեկամավան համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Գարիկ Աբազյանը, Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ (Նոյեմբերյանը ղեկավարել է 1996-2002 եւ 2005-2008թթ.), անկուսակցական Սերյոժա Ամիրաղյանը. Ոսկեպար համայնքի ղեկավար , ՀՀԿ անդամ Երվանգ Եգանյանը եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գարիկ Փիրումյանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930