Հայաստանի տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է փոխանցվել Վրաստան. այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքերով, մի քանի ամիս առաջ էլ մասնավոր մի ընկերություն հայտարարել է, որ ունի ստորագրված փաստաթուղթ, որով ներմուծելու է իրանական գազ: Փորձագետի դիտարկմամբ՝ թեեւ գազի ներմուծման ուղիները դիվերսիֆիկացնելու համար բանակցություններ են վարվել Իրանի հետ, այնուամենայնիվ, պաշտոնական Վրաստանն այս հարցը նախընտրական շրջանում փորձում է չբարձրացնել:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ