Այսօր առավոտյան աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է մեկնել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ Արտակ Հարությունյանը:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ զինվորական իրավապահ մարմինների և մի շարք զորամասերի սպայական կազմի ներկայացուցիչների ու նորակոչիկների հետ:
Զինվորական դատախազության մեր աղբյուրի փոխանցմամբ, ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանից առաջ և հետո մարտական հերթապահություն իրականացնող զորամասեր այցերը եղել և մնում են ՀՀ զինվորական դատախազի աշխատանքային գործունեության բաղադրիչներից մեկը, սակայն այս այցը պայմանավորված է նաև վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերով:
Կարդացեք նաև