Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ եք ոստիկանների մասին միայն վատը գրում։ Բա լավին էլ անդրադարձեք. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 07,2016 13:02

Վերջին օրերին սոցցանցերում լուսանկարներ են տարածում, որտեղ ՀՀոստիկանության համազգեստով աշխատակիցները տարեց մարդկանց ձեռքը բռնած՝ օգնում են փողոցն անցնել կամ նրանց ծանր իրերը տեղափոխում են, կամ պարզապես մարդկանց օգնում են չկառավարվող խաչմերուկներ անցնել։

Մի խոսքով, Թիմուրի եւ նրա ջոկատի գործառույթներ են իրականացնում։

Իհարկե, սա նորություն չէ, նման վերաբերմունք վերջին մեկ տարում հաճախ ենք տեսել՝ Երեւանի տարբեր համայնքներում։ Բայց խնդիրն այն էր, որ որոշ օգտատերեր այդ լուսանկարները տարածում էին՝ մոտավորապես հետեւյալ մեկնաբանությամբ. «Բա ինչո՞ւ այս մասին չեք գրում։ Ինչո՞ւ եք ոստիկանների մասին միայն վատը գրում։ Բա լավին էլ անդրադարձեք»։

Ինչ ճիշտ է՝ ճիշտ է. որ ոստիկանները օգնում են տարեցներին, դա լավ է, ողջունելի է, գնահատելի է ու, ի դեպ, մենք այդ մասին ամիսներ առաջ գրել էինք։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ կարելի է ամիսներով, տարիներով ոստիկանության եւ ոչ միայն ոստիկանության իմիջի վրա աշխատել, ցույց տալ, որ շատ բան է փոխվել նրանց աշխատանքում, բայց բավական էր Խորենացու ու Սարի թաղի դեպքերը լինեին, եւ այդ իմիջից բան չմնար։

Հիմա գնացեք ու այն լրագրողներին, որոնք բռնության էին ենթարկվել, որոնց տեխնիկան ջարդել էին, ասեք, որ ոստիկանության լավն էլ տեսեք։ Կնկատե՞ն։ Թերեւս՝ ոչ։

Այսինքն, դրական իմիջ ձեւավորելը շատ բարդ ու երկարատեւ գործընթաց է. իսկ ահա այն կորցնելը՝ հեշտ ու արագ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930