Փորձելով անդրադառնալ Ռոբեբտ Քոչարյանի հարցազրույցին՝ հանրապետական պատգամավոր Կարեն Ավագյանը կարծիք է հայտնել, թե «նախագահները կառավարում են, իրենց ժամկետը լրանալուց հետո զբաղվում որեւէ հանրօգուտ գործով, մտածում երկրին օգուտ տալու մասին»։
«ՉԻ» – Այ հիմա ամեն ինչ հասկանալի է։ Թե չէ մենք էլ միամիտ-միամիտ մտածում էինք, թե նախագահները կառավարման ընթացքո՛ւմ պիտի զբաղվեն «որեւէ հանրօգուտ գործով» եւ մտածեն երկրին օգուտ տալու մասին։ Պարզվում է՝ չէ՛, նախ պիտի կառավարեն–վերջացնեն, հետո գնան թոշակի ու նոր միայն սկսեն մտածել երկրին օգուտ տալու մասին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում