2015 թվականի «Էլեկտրիկ Երեւանի» դեպքերի ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ գործը կքննի ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին քննիչ Արշակ Վարդանյանը։
Այս գործով սայլը տեղից շարժվեց սույն թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո միայն։ Օգոստոսի 9-ին լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության չորս աշխատակիցների։ Նրանց մասով նախաքննությունը տեւեց ընդամենը մի քանի օր. այն մայր գործից անջատվեց եւ ուղարկվեց դատարան։
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ մակագրվել Արշակ Վարդանյանին։
Երեկ լրագրող Արթուր Պապյանն ասաց, որ իր եւ Դավիթ Փերիխանյանի մասնակցությամբ ճանաչում է տեղի ունեցել. «Ես իրեն ճանաչել եմ, իրականում նա ներողություն է խնդրել ինձնից։ Նաեւ մի փոքրիկ հակասություն կար իմ եւ նրա տված ցուցմունքների միջեւ, ես պնդեցի իմ ցուցմունքները եւ եկանք ընդհանուր հայտարարի։ Նա պնդում էր, որ ես իրեն եմ փորձել նկարահանել, բայց նման բան չի եղել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Արթուր Պապյանի ֆեյսբուքյան էջից