Մակար Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի զգալի չափով հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2016թ. հունիս ամսվա վերջին ,ժամը 10.30-ի սահմաններում Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 9-րդ շենքի բակում գտնվող խորդանոցից գաղտնի հափշտակել՝ գողացել է նույն շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի Սեդա Սիմոնյանին պատկանող զգալի չափերի գույքը:
Մ. Մաթեւոսյանը գողացել է վերջինիս պատկանող, ընդհանուր 12 հազար դրամ արժողությամբ մետաղական մահճակալի 2 հենակները:
Մ. Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Գողությունը՝ ուրիշ գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը»): Սույն հոդվածով բնութագրվող արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Մ. Մաթեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է Տավուշի մարզի դատախազությունը: Այս քրեական գործով դատավարությունը ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ