Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեժռեգիոնգազի» պաշտոնական կայքից Կարեն Կարապետյանի տվյալներն արդեն ջնջված են. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 07,2016 11:38

Երեկ ամբողջ օրը քաղաքական կուլիսներում շրջանառվում էր լուրը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նրա ղեկավարած կառավարությունը հրաժարական են տալու, եւ վարչապետ է նշանակվելու «Հայռուսգազարդ» ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, որն այժմ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունում բարձր պաշտոն է զբաղեցնում։ Հիշեցնենք, 2011 թվականին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նա նշանակվեց ռուսական «Գազպրոմբանկի» փոխնախագահ, ապա «Գազպրոմ» ընկերության դուստրը հանդիսացող «Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի զարգացման եւ ռազմավարության գծով տեղակալ։ Որոշ տեղեկությունների համաձայն, Կարապետյանն արդեն այդ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Երեկ երեկոյան «Մեժռեգիոնգազի» պաշտոնական կայքից Կարեն Կարապետյանի տվյալներն արդեն ջնջված էին։

Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, «ՀԺ»-ի տեղեկություններով, կարող է տեղի ունենալ շատ մոտ ապագայում, եւ այդ հարցը քննարկվելու է այս շաբաթ ՀՀԿ ԳՄ նիստում։

Չի բացառվում, որ Աբրահամյանի հրաժարականը հնարավորինս ոչ սկանդալային ներկայացնելու նպատակով այդ պաշտոնանկությունը իշխանությունների կողմից կրկին մեկնաբանվի. այն պատճառաբանությամբ, թե նա 2017թ. խորհրդարանական ընտրություններին նշանակվելու է ՀՀԿ շտաբի պետ։

Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս «Սասնա ծռեր» խմբի գործողությունների ժամանակ էինք նշել, որ իշխանությունները որպես իրավիճակից դուրս գալու ելք քննարկում են կառավարության հրաժարականի հարցը։

Իսկ այդ խմբի անդամների կալանավորումից հետո Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում հայտարարել էր, թե «այս փուլում մեր նպատակը ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելն է»։ «Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման եւ կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք։ Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- հայտարարել էր նա:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930