Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը ՄԻԱՎ-ով հիվանդ չի՞ եղել. «Հրապարակ»

Սեպտեմբեր 07,2016 11:32

Ինքնասպան Քաջիկ Գրիգորյանի քույրը՝ Ալվարդը, հայտարարում է, որ իր եղբայրը ՄԻԱՎ չուներ, եւ որ նրան բանսարկել են։ «Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը հայտարարել է լրագրողի մոտ, որ իմ եղբայրը ՄԻԱՎ ունի, դա իրականությանը չի համապատասխանում, նա ուներ հեպատիտ C եւ երկու ամիս հետո գնալու էր բուժման՝ Ֆրանսիա։ Ես պատրաստվում եմ դատի տալ Դավիդյանին»,- երեկ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ալվարդ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Քաջիկ Գրիգորյանը բուժվում էր ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության գիտական կենտրոնում, որի տնօրեն Նորայր Դավիդյանը կոչ էր արել բոլոր նրանց, ովքեր առաջին բուժօգնություն են ցուցաբերել եւ շփվել այդ մարդու հետ, անցնեն բժշկական գաղտնի զննություն, քանի որ Քաջիկ Գրիգորյանը ՄԻԱՎ վարակակիր է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930