Լրահոս
Օրվա լրահոսը

Ախալքալաք-Նինոծմինդա: Բաժանիր և տիրիր. armenian-community.ge

Սեպտեմբեր 07,2016 10:58

Սամցխե-Ջավախք շրջանի Ախալքալաքի մունիցիպալիտետի ընտրողներն իրենց խաբված են զգում: Եվ դրա համար նրանք ունեն պատճառ: Հարցը նրանում է, որ անցնող տարվա մեջ երկրի իշխանությունը Ընտրական համակարգի «բարեփոխում» անցկացրեց: Չենք խորանա անցկացված բարեփոխումների մանրամասներով, քանի որ «Միություն»-ն այս հարցը բազմիցս բարձրաձայնել է, կշեշտենք այն, որ անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:

Ընտրաշրջանների նոր սահմանների կազմավորման հիմնական չափանիշը՝ ամեն մի շրջանում ընտրողների քանակն էր: Այսինքն, իշխանությունը որոշեց, որ յուրաքանչյուր մեծամասնական պատգամավորին հավասարաչափ քանակով ընտրող պիտի ընտրվի՝ մոտավորապես 45 000: Պարզ ասած, իշխանությունն սկզբիցևեթ անհավասար սուբյեկտներին նկատմամբ «հավասարության» սկզբունք կիրառեց:

«Ընտրողների ձայների հավասարության» սկզբունքը կիրառվել է նաև այն շրջաններում, որտեղ ապրում են ազգությամբ հայ քաղաքացիներ: Սակայն կիրառվել է որոշակի խորամանկությամբ:

Երկրի իշխանության որոշման համաձայն Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակավայրերի մեծամասնությունը միացավ Նինոծմինդային: Իսկ մնացած գյուղերը փոխանցվեց Բորջոմիի ընտրաշրջանին: Համապատասխան կամքի առկայության դեպքում իշխանությունն իրոք հնարավորություն ուներ պահել առկա հավասարակշռությունը: Ասպինձայի մունիցիպալիտետի հայկական գյուղերի, կամ, նույնիսկ, Ծալկայի մի քանի գյուղեր Ախալքալաքին/Նինոծմինդային միացնելը շատ ավելի արդարացի կլիներ:

Սակայն իշխանությունն այլ ծրագրեր ուներ:

Հենց այդ պատճառով, չնայած Վենետիկի Հանձնաժողովի դժգոհության, ազգությամբ հայ քաղաքացիներով բնակեցված շրջանը՝ Ախալքալաքը, օրենսդրական մարմինում օրինական ներկայացուցչի ունենալու իրավունքից զրկվեց: Այս որոշմանը հետևեց Ախալքալաքի շրջանի բնակիչների բողոքը: Բնակչության դժգոհությունը նվազեցնելու համար իշխանությունը դիմեց «խոստումներ տալու» մարտավարությանը:

«Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ ընտրաշրջանների սահմանների փոփոխությունը միայն 2016 թվականի ընտրությունների համար է հաշվարկված: Իշխող կուսակցությունը խոստացավ նաև, որ չնայած այս ամենին Ախալքալաքն այս ընտրություններում կունենա իր սեփական թեկնածուն: Սակայն ոչ մեծամասնական, այլ՝ համամասնական ցուցակով…

Այստեղ դժգոհություն պետք է որ չլինի… սակայն խնդիրն ահա թե ինչում է՝

Երկրի ազգային փոքրամասնություն հանդիսացող Ախալքալաքի շրջանի ընտրողները պաշտոնապես զրկվեցին խորհրդարանում օրինական ներկայացուցիչ ունենալուց: «Վրացական երազանք»-ը խոստումն էլ որ կատարի ու համամասնական ցուցակում ախալքալաքցի թեկնածու ներկայացնի, այդ թեկնածուն բնակչության հավատարմագիր չի ունենա: Նա պարտական չի լինի ախալքալաքցի ընտրողների շահերի պաշտպանմանը: Եվ օրենսդրական տեսակետից էլ արդար կլինի: Այս իրավիճակում ախալքալաքցիներին մնում է կոնկրետ թեկնածուի բարոյական արժեքների և խիզախության հույս ունենալը:

Երկրորդ բարդությունը նրանում է, որ, երբ ախալքալաքցի ընտրողները «հավատացին և ընդունեցին» «Վրացական երազանք»-ի խոստումները, նրանք նույն րոպեին ավտոմատիկ կերպով հայտնվեցին իշխող կուսակցության գերության մեջ: Կոպիտ ասած՝ եթե կտաս ձայն «Վրացական երազանք»-ին, ապա կունենաս ախալքալաքցի թեկնածու, իսկ չտալու դեպքում դա էլ չես ունենա:

Տեղին է ասել նաև այն, որ ամենաառանցքային հարցը դեռ անպատասխան է մնացել: Արդյո՞ք ճիշտ է, որ ընտրական շրջանների սահմանների փոփոխությունը վերաբերում է միայն 2016 թվականի ընտրություններին: Ո՞վ կարող է տալ ամուր երաշխիք, որ 2020 թվականի համար Ընտրական համակարգի բարեփոխումը կլինի ամբողջությամբ կարգավորված և երկրի մասշտաբով չեն լինի մեծամասնական շրջաններ ու մեծամասնական թեկնածուներ…

Այսօր Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչության մեջ պառակտում է ծագել: Կան և,՛ Հենզել Մկոյանի, և՛ Սամվել Պետրոսյանի և այլ գործիչների բազմաթիվ աջակիցներ…

Անցկացվող «բարեփոխման» արդյունքում իշխող ուժը հասավ երկու նպատակի՝ Ախալքալաքի շրջանի ընտրողը զրկվեց խորհրդարանում օրինական ներկայացուցիչ ունենալուց և լուրջ լարվածություն առաջացրեց ազգությամբ հայ քաղաքացիներով խիտ բնակեցված շրջաններում: Բայց չէ՞ որ խնդիրը կոնկրետ թեկնածուների մեջ չէ: Թե՛ պարոն Մկոյանին, թե՛ պարոն Պետրոսյանին և թե՛ մյուս գործիչներին ընտրողները վաղուց էլ ճանաչում են…

Իսկ հարցը հետևյալն է՝ ինչու՞ պիտի այսօր երկրում ապրող ազգային փոքրամասնությունը խնդրի, «երազի» այն, ինչն օրենքով իրեն է պատկանում:

 

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930