Օրերս ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀՀԿ-ն, արդյոք, առաջիկա ՏԻՄ ընտրություններում ուժեղ մրցակցություն չի՞ սպասում ընդդիմադիր ուժերի կողմից, մոտավորապես հասկացրել էր, որ ընդդիմություն չկա՝ ասելով, որ ընդդիմադիրներն առայժմ իրար դեմ են պայքարում։
Շարմազանովի խոսքում, անշուշտ, ճշմարտություն կա։ Փաստ է, որ ընդդիմադիր որեւէ դաշինք այդպես էլ չի ձեւավորվել, թեեւ ընտրությունները քթի տակ են։ Փոխարենը՝ Գյումրիում, օրինակ, կա «Բալասանյան» իշխանական դաշինք։ Իշխանական հիմնական ուժի՝ ՀՀԿ-ի վճռականության մասին է խոսում այն փաստը, որ մի շարք համայնքներում միանգամից մի քանի թեկնածուներ են առաջադրում, որոնց մի մասը, տեսնելով, որ մեջտեղում ընդդիմադիր չկա, հանում է իր թեկնածությունը՝ թողնելով հիմնական թեկնածուին։ Մինչդեռ, եթե նման համայնքներում լիներ ընդդիմության միասնական թեկնածու, ՀՀԿ-ին սատարող թեկնածուները կմնային ընտրարշավում, ինչի հետեւանքով կփոշիանային նաեւ իրենց քվեները, եւ, ընդհակառակը, կմեծանար ընդդիմադիր տրամադրություն ունեցող ընտրազանգվածի հաղթելու հնարավորությունը։
Ինչո՞ւ ընդդիմությունը չի միավորվում։ Այս հարցը վաղուց կա, իսկ պատասխանները բազմաթիվ են, երբեմն նույնիսկ՝ իրարամերժ։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում