Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» անդամ Դավիդ Ուսուպաշվիլին հանդես է եկել Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման օգտին: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, նա հայտարարել է, որ դա կենսական կարևոր նշանակություն ունի երկրի համար:
«Մինչ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունն իրականություն դառնա, Վրաստանը պետք է մտածի իր մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամ երկրների ռազմաբազաները տեղակայելու մասին: Դա կենսական կարևոր խնդիր է մեր երկրի պաշտպանության և անվտանգության համար»,- հայտարարել է Դավիդ Ուսուպաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ