Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «հանդիպում» են Դելլալյանն ու Կոմիտասը

Սեպտեմբեր 06,2016 21:55

Կոմիտաս թանգարան-ինստիտուտում կայացավ Հավերժության ճամփով խորագրով յուրատեսակ համերգը՝ «Դելլալյան» տրիոյի եւ  դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մասնակցությամբ:

Ծրագրում երկրային կյանքով ապրող  կոմպոզիտորի ստեղծագործություններն էին՝
Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, որ կատարեցին  Լևոն Մուրադյանը և Մարինա Դելլալյանը, Սոնատ-Պոեմ ջութակի և դաշնամուրի համար՝  Նարինե եւ Մարինա Դելլալյանների կատարմամբ, իսկ «Նվիրում Կոմիտասին»՝ սոնատը՝ դաշնամուրի համար, կատարեց Հայկ Մելիքյանը:

Համերգից առաջ ցուցադրվեց Արթուր Բախտամյանի նկարահանած ֆիլմը, որտեղ ոչ միայն Դելլալյան ընտանիքի անդամները, այլեւ անվանի արվեստագետներ, այդ թվում Արմինե Կալենցը, Արամ Ղարաբեկյանը, Միրզոյանը  խոսում են բացառիկ կոմպոզիտոր եւ հրաշալի մարդ Հարություն Դելլալյանի մասին: Մասնավորապես լուսահոգի Արամ Ղարաբեկյանը, որ ժամանակին եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն եւ գեղարվեստական ղեկավարը, հիշում էր, թե ինչպես է Դելլալյանն իրեն Հայաստան հրավիրել, ասելով՝ պիտի գաս, որ միասին բարձրանանք լեռներն ու բացականչենք:

dellalyan1 dellalyan2 delallyan3

Դելլալյանի դուստրը՝ ջութակահար Նարինե Դելլալյանն ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է ելույթ ունենալ մի դահլիճում, որտեղ կոմիտասյան շունչ կա: Նրա ձեւակերպմամբ, Հարություն Դելլալյանի ստեղծագործությունների առանցքը աղերսվում է Կոմիտասի հետ, ու յուրաքանչյուր գործից Կոմիտասի շունչ է զգացվում:

Երաժիշտը նշեց, որ իրենք երջանիկ են «Դելլալյան» տրիոյի՝ Սփյուռքի նախարարության կողմից Կոմիտասի շքանշանով պարգեւատրվելու կապակցությամբ: «Այդ կերպ կրկին Դելլալյանն ու Կոմիտասը» «խաչվեցին»,- հուզմունքով ասաց կոմպոզիտորի դուստրը: Երեկոն անցավ ջերմ մթնոլորտում՝ ընտրյալ ունկնդրի ներկայությամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930