Լրահոս
Օրվա լրահոսը

Թոմաս Քենթ․ Նախագահին ասացի, որ ակնկալում ենք լիարժեք հետաքննություն. «Ազատություն»

Սեպտեմբեր 06,2016 21:09

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը այսօր հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպումից հետո Քենթը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

«Ազատություն»․ – Պարոն նախագահ, բարի գալուստ «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակ, մեզ համար պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր լրատվական կենտրոնում, շնորհակալություն այս հնարավորություն համար:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը

Պարոն Քենթ, սա ձեր առաջին այցն է Հայաստան և այս երկու օրերի ընթացքում դուք հանդիպումներ եք ունեցել լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, այսօր էլ հանդիպել եք Հայաստանի նախագահին, ում հետ քննարկել եք «Ազատության» երեք լրագրողների ծեծի ենթարկվելու փաստը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և Գարիկ Հարությունյանը հարձակման և ծեծի էին ենթարկվել հուլիսի 29-ին, երբ Սարի թաղում լուսաբանում էին ոստիկանության և ցուցարարների բախումները:

Կուզենայի իմանալ, թե որն էր ձեր ուղերձը և ինչ արձագանք ստացաք նախագահ Սերժ Սարգսյանից:

Քենթ․ – Իրականում սա իմ երկրորդ այցն է Հայաստան: Առաջին անգամ այցելել եմ 1980 թվականին, բայց, իհարկե, այդ ժամանակներից ի վեր Հայաստանում շատ բան է փոխվել դեպի լավը:

Ես նախագահին շնորհակալություն հայտնեցի «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված ազատության համար: Մենք հնարավորություն ունենք հարցազրույցներ վարել ում հետ կամենանք, մենք կարողանում ենք հեռարձակել մեր ուզած ծրագրերը, այնպես որ մենք իրականում շատ գոհ ենք Հայաստանում տիրող մեդիա-միջավայրից: Այս առումով զինված դիմակայության ժամանակ տեղի ունեցածը էլ ավելի տարօրինակ էր, երբ մեր լրագրողների դեմ, առանց որևէ հիմքի, կատաղի հարձակում տեղի ունեցավ, նրանցից մեկը անգամ հայտնվեց հիվանդանոցում: Եվ ես նախագահին ասացի, ինչպես նաև ավելի վաղ հայտարարել էի, որ «Ազատություն» ռադիոկայանը ակնկալում է լիարժեք հետաքննություն այս գործով: Նա ինձ պատասխանեց, որ որոշ անձինք արդեն կալանավորվել են: Եվ ես նշեցի, որ հետևելու ենք գործի ընթացքին, հույս հայտնեցինք, որ այն կանցկացվի թափանցիկ ու կպարզվի, թե ովքեր են մեղավորները, ինչ նպատակներ էին հետապնդում:

«Ազատություն»․ – Դեպքից երկու ամիս անց 4 մարդ է կալանավորվել այդ գործով: Կարո՞ղ ենք ասել, որ առաջընթաց կա: Ի դեպ՝ կալանավորվածները ոստիկաններ չեն:

Քենթ․ – Բնական է, որ գործը պետք է անցնի դատական ատյաններով: Մենք գործի մասին եզրակացություններ անելու ենք դրա արդյունքներով՝ որքանով են դրանք տրամաբանական և խելամիտ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930