Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստան մինչեւ 2030 թվականն արգելելու ռուսական իշխանությունների որոշման առիթով Ալեքսանդր Արզումանյանը ենթադրում է, որ կա համապատասխան մարդկանց ցուցակ, որոնց մուտքն արգելվում է Ռուսաստան.
«Հուսանք ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հարցումով կդիմի եւ կպարզենք՝ կա՞ արդյոք ինչ-որ անցանկալի մարդկանց ցուցակ եւ որպես մեզ բարեկամ երկիր, ստրատեգիական պարտնյոր մեզ այդ ցուցակը ուղղակի հրապարակի, որ մարդիկ ավելորդ ծախսեր չանեն եւ չգնան այդ երկիր, որտեղ իրենց չեն սպասում»,-ասում է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:
Ըստ Հայաստանի նախկին արտգործնախարարի, Ռուսաստանը Ստեփան Գրիգորյանի մուտքն արգելում է վերջինիս կարծիքի արտահայտման պատճառով: Սակայն ինքը ոչ մի դեպքում չէր ցանկանա, որ Հայաստանն էլ նույն պատճառով արգելի ռուս քաղաքական որոշ գործիչների մուտքը Հայաստան.
«Եթե մենք առաջնորդվենք նրանով, որ ում դուր չի գալիս Հայաստանի քաղաքականությունը կամ ինչ-որ բան Հայաստանում դուր չի գալիս, արգելենք, մենք կնմանվենք Ալիեւին, կամ էսօրվա Ռուսաստանին, կամ Հյուսիսային Կորեային»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում