Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում գայլերը հոշոտել են 37 գառ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ սեպտեմբերի 5-ի լուսադեմին գայլը գյուղի դաշտերում հոշոտել է 35 գառ, որից 18-ը եղել է սատկած, 17-ը՝ վիրավոր:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է գյուղապետին և ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին:
Կարդացեք նաև
ԱԻՆ