Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՅԴ ցուցակը գլխավորող բժիշկը՝ Սամվել Բալասանյանին․ «Առաջարկդ անլուրջ է»

Սեպտեմբեր 06,2016 19:54

Օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՏԻՄ ընտրություններում իր մրցակից 10 կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկել էր 500 000 դրամ ներդնել «Գյումրին առանց տնակների» հիմնադրամին ու ձեռք բերել համերաշխության բնակարան անօթևան մի ընտանիքի համար։ Սամվել Բալասանյանը Aravot.am-ի հետ զրույցում դժգոհել էր, որ ոչ մեկը չի համաձայնել իր առաջարկին։

ՀՅԴ ցուցակը գլխավորող վիրաբույժ, Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանն, արձագանքելով Սամվել Բալասանյանի առաջարկին, ասաց․«Չգիտեմ, թե ով է եղել քաղաքապետի խորհրդատուն, հաստատ եղել են ինչ-որ մարդիկ, բայց կարծում եմ, սխալ խորհուրդ են տվել և այն նպատակր, որ հետապնդում էր Սամվել Բալասանյանը, չկարողացավ անել։

Իմ պատկերացմամբ, Սամվել Բալասանյանին հետևյալ խորհուրդ են տվել․ ժողովուրդը զզված է այս ամեն ինչից ՝ 10 կուսակցություն, որտեղ նայում ես գրասենյակ, փրկիչներ են հայտնվել, փրկող են, թող կոնկրետ փողը դնեն, մի բան անեն, եթե արեցին, ո՞վ է մտքերի գեներատորը, պարզ է դու, եթե չարեցին էլ, կասեք մի տուն չուզեցիք առնել, ի՞նչ եք լոլոներ կարդում։ Բայց քաղաքապետի այս մտահղացումը չաշխատեց, ցավոք սրտի ևս մեկ անգամ քաղաքականությունն ու իրական բարեգործությունը սկսում են խառնել իրար։ Մեզ մոտ այնքան են արժեքները խառնվել, բարերարը լավ բան է, բայց մենք բարերարին նայում, ասում ենք՝ տեսնես ի՞նչ է վերջում ուզելու մեզանից, ո՞րն է սրա նպատակը կամ ո՞ր քաղաքական ուժն է նրա թիկունքին կանգնած։

Մենք բերում ենք բարերաների օրինակներ՝ նշելով Մանթաշովին, արձան ենք տեղադրում, բայց մոռացել ենք Մանթաշովն ով էր, հիմիկվա բարերարն ով է, իրենց բարերարներ են անվանում ընտրություններից առաջ տրակտորներ բաժանողները, մի քանի տուն են առնում, իրենց բարերար են կարծում։ Հոգևոր արժեքներ են խաթարում բարեգործության տակ, հիմա էդ նույն տրույկն է արվում կամ ինչի՞ ես նշում էսքան գումար՝ 500 000 դրամ ու շեշտում՝ ես առաջինը կդնեմ։ Աղքատի տված մի կոպեկը շատ ավելի թանկ է, քան հարուստի տված 10 դրամը, որովհետև աղքատը երկու կոպեկ ուներ, մեկը տվեց կամ ինչո՞ւ պիտի իմանան՝ ով ինչքան գումար ներդրեց, սխալ մոտեցում է։ Կամ ինչպիսի արձագանք պիտի տան 3500 տնակի մեջ ապրող մարդիկ, էդ 3500-ը պիտի դառնա 3449, մի բնակարան գնեցիք ու նախընտրական շրջանում ինչ-որ ակցիա կատարվեց, շատ ներողություն, սա անլուրջ ու սխալ առաջարկ էր, սիրուն չէր»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930