Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի` էլիտար պորտաբույծներ հիշեցնող գրասենյակի պարոնայք ի վերջո պատռեցին բարեկրթության դիմակը, որ այսքան ժամանակ այդպես նեղում էր իրենց, և բացեցին նախորդ դարից մնացած իրենց իրական արժեհամակարգը: Հարգարժան պարոնայք, ախր «ձայնդ կտրիր», «այսինչդ խանգարում է», «այնինչդ կջարդեմ» և նման «հաղթաթղթերը» վաղուց արդեն ժամանակավրեպ են, չե՞ք նկատել: Վերադիտեք Ռոբինզոն Կրուզոյի մասին հայտնի ֆիլմը, մի հինգ անգամ վերանայեք այն հատվածը, երբ նոր արժեքներ սովորողը կրկնում է. «Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Կարծում ենք, խորհելու առիթ անպայման կունենաք այդ դիտումից:
Հիմա պորտաբուծության մասին: Այն, որ տեղեկատվական դաշտն ու համայն համացանցը հայհոյանքի իսկական տեղատարափ է հիշեցնում, իսկ դուք վեր եք կենում ու հայտարարում, որ գոհ եք արձագանքից, ի՞նչ է դա. հանցավոր ինքնախաբեություն, թե՞ մազոխիզմ: Տնաշեններ, աչքակապության փոխարեն, գոնե ձեզ հետ ամենաուղղակի առնչություն ունեցող «Երևան-Թուդեյ» կայքի միջոցով մեր երկրի երկրորդ Նախագահի հարցազրույցը տարածելուց տասնյակ անընդունելի հայհոյանք-քոմենթները ժամեր շարունակ կախած թողնելու փոխարեն, մեկ կիրակի մի քիչ նեղություն տայիք ձեզ, մի քիչ աշխատեիք ու մաքրեիք դրանք: Օրենքի պահանջն է և ժամանակակից լրագրության սկզբունքը: Բա պորտաբույծ չեք, ի՞նչ եք:
Կարեն Ավագյանի գրասենյակ
== տասնյակ անընդունելի հայհոյանք-քոմենթները ժամեր շարունակ կախած թողնելու փոխարեն ==
Ստացվում է, որ ոչ պորտաբույծները հայհոյանք-քոմենթներ են գրում, իսկ ահա՝ պորտաբույծները զլանում են դրանք հեռացնել:
Իրար արժանի անարժաններ են սրանք…