Բելգիայի թագավորությունում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է այդ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատին, «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ» կուսակցության խորհրդին, որում ներկայացված է Էլս վան Հուֆը, և երկրի ԱԳՆ-ին՝ կապված Բելգիայի խորհրդարանի անդամների՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է haqqin.az-ը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Հաջիևը նշել է, որ համապատասխան ճշտումներից հետո պատգամավորներ կներառվեն «սև ցուցակում», որոնց մուտքն Ադրբեջանի տարածք կարգելվի:
Հիշեցնենք, օրերս Հայաստան էր ժամանել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը, որը եղավ նաև Լեռնային Ղարաբաղում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև