Ռուսաստանն ու Ֆրանսիան պետք է համատեղ քայլեր մշակեն Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասվում է Ռուսաստանի Դաշնային խորհրդի «Ռուսաստան-Ֆրանսիա. խորհրդարանական հայացք ապագային» զեկույցում:
Մասնավորապես, զեկույցի հեղինակները նշել են, որ պետք է համատեղ աշխատանքներ տանել ֆրանսիացի գործընկերների հետ՝ Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայի հարավ-արևելքում լարվածության մակարդակը թուլացնելու ուղղությամբ:
Զեկույցը հեղինակները նաև կարծում են, որ Ֆրանսիան միայնակ կամ ԵՄ մյուս երկրների (առաջին հերթին Գերմանիայի և Իտալիայի) հետ կարող է դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության շարժիչ ուժը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ AFP-ի: