Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կապ չունեմ դրա հետ». Սուրիկ Խաչատրյանը՝ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Սեպտեմբեր 06,2016 17:44

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ ինքն ու իր ընտանիքի անդամները կապ չունեն Գորիսում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքի հետ:

«Ես ոչ մի կապ չունեմ դրա հետ, լավ, լավ, հետո կխոսենք, հիմա զբաղված եմ»,- Aravot.am-ին շատ կարճ պատասխանեց մարզպետը՝ անդրադառնալով իր անվան հետ կապվող Գորիսի ծեծկռտուքին ու անջատեց հեռախոսը:

Մարզպետը հասցրեց նաեւ ասել, որ այդ ծեծկռտուքի հետ կապ չունեն նաեւ իր մտերիմները:

Հիշեցնենք, որ հերթական ծեծկռտուքի մասնակիցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, մարզպետի վարորդի տղան է: Ըստ լրատվամիջոցի, մարզպետի վարորդի տղան՝ Դերենիկը, ծեծել է Գորիսի շինանյութի խանութի աշխատակցին՝ Վաչե Հարությունյանին: Աշխատակցին ծեծելու պատճառը,  մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ու այդ նշված խանութի տնօրենի միջեւ եղած վատ հարաբերություններն են: Մարզպետի որդին, կրկին ըստ «Ժողովուրդի», հաշիվները «մաքրում է» աշխատակիցների հետ, սակայն գերադասում է անձամբ չերեւալ:

Մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանն էլ ընդհանրապես ծեծկռտուքի մասին չէր լսել, ասաց. «Լուրեր են էլի, ես ընդհանրապես չեմ հետեւում էդ լուրերին, որովհետեւ այստեղի, այնտեղի խոսակցություններ են: Ոչ մի ծեծկռտուք էլ չկա: Ես երկար չեմ կարող խոսել, դպրոցում եմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լիսկայի տեղը միա՛յն բանտն է: Այս մարդու ու իր կլանի պատճառով ոչ ոք լուրջ ներդրում այլևս չի ցանկանում անել Սյունիքում,որովհետև Սյունիքն այսօր դարձել է ֆեոդալական կալվածք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930