ՀՀ ՊՆ վարչական համալիրում սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված քաղաքացիների հերթական խմբին: Ընդունելությանը մասնակցող զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, զոհվածների հարազատների դիմումներն ու հարցերը ուղղված ՀՀ պաշտպանության նախարարին բազմաբնույթ էին և ներառում էին սոցիալական, առողջական, ֆինանսական ու իրավական ոլորտները:
Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին ու լսելով պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները` Սեյրան Օհանյանը հանձնարարել է քննարկել հնարավոր տարբերակները քաղաքացիներին աջակցելու և նրանց խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար: Դիմումների զգալի մասին տրվել է դրական ընթացք: Բարձրաձայնված որոշ հարցեր էլ լուծվել են հենց պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ