ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը սեպտեմբերի 8-9-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հաղորդում է Ria-ն՝ հղում անելով թուրքական Sabah թերթին, որն էլ վկայակոչել է իր դիվանագիտական աղբյուրը: Այցի մանրամասները չեն հաղորդվում:
Թերթը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ դա կլինի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առաջին այցը Թուրքիա՝ երկրում հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև