Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիները կարող են առցանց քննարկել իրավական բոլոր ակտերը. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2016 15:47

ՀՀ արդարադատության նախարարությունն այսօր` սեպտեմբերի 6-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ներկայացրեց Տեղեկատվության ազատության ոլորտի արդիականացման հայեցակարգը, որն ամփոփում է տեղեկատվության ազատության ոլորտի հիմնախնդիրները: Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ համատեղ լուծումներից հետո կանցնեն տեղեկատվության ազատությանն առնչվող օրենսդրության կատարելագործմանը: Մասնավորապես , կարվեն էլեկտրոնային հարցումների հետ կապված կարգավորումներ. «Փորձելու ենք այնպես անել, որ անձն իր մասին ցանկացած տվյալներ եւ տեղեկատվություն ստանա անվճար եւ մատչելի կերպով»:

suren-qrmoyanՔրմոյանը տեղեկացրեց, որ ստեղծվում է էլեկտրոնային հարթակ, որտեղ գերատեսչությունների ներկայացրած ցանկացած իրավական ակտ կդրվի հանրային քննարկման. «Հ/Կ-ները, քաղաքացիները կարող են դեմ կամ կողմ արտահայտվել իրավական որոշումներին: Եթե քաղաքացին, օրինակ, հետաքրքրված է բնապահպանության ոլորտով, կարող է բաժանորդագրվել եւ ստանալ այդ ոլորտի իրավական ակտերը»:

Այսպես՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարող են ներկայացնել նաեւ առաջարկներ եւ դիտողություններ, նաեւ առցանց հետևել իրավական նախագծի հետագա ընթացքին, ծանոթանալ, թե ինչ փոփոխությունների է այն ենթարկվել, ընդունվե՞լ է, թե՞ ոչ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930