ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հեռահար ծառայությունների շրջանակը, առաջարկելով հաճախորդներին Բանկից հետադարձ զանգ պատվիրելու հնարավորություն, ինչը զգալիորեն կբարձրացնի Բանկի հետ հաղորդակցության հարմարավետությունը:
Հաճախորդների հեռախոսային սպասարկման գործընթացն առավելագույնս դյուրացնելու նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հաճախորդի Բանկից հետադարձ զանգի՝ Call back ծառայությունը: Տվյալ ծառայությունը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին խնայելու միջոցները Բանկ զանգահարելու համար և պատվիրել զանգ Բանկից՝ հաճախորդին հարմար ժամի՝ 09:30-19:30 աշխատանքային օրերին և 10:00-17:00՝ շաբաթ օրը: Ծառայությունը հնարավոր է պատվիրել ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից:
Call back ծառայությունից հաճախորդները կարող են օգտվել նաև այն դեպքում, եթե չեն կարողացել զանգահարել Բանկ՝ թողնելով հետադարձ զանգի հայտ Բանկի կայքում, ինչից հետո հեռախոսավարը անմիջապես կկատարի հետադարձ զանգ:
Հետադարձ զանգ պատվիրելու համար Ձեզ անհրաժեշտ է այցելել Բանկի www.vtb.am կայքը և լրացնել կարճ հայտ, թողնելով զանգ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն (անուն, ազգանուն, հայրանուն, հեռախոսահամարը և զանգի համար Ձեզ հարմար ժամը):