Հարեւան երկրում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան, որտեղ հանդես են գալիս երկու հայ շախմատիստուհիներ. Աննա-Մայա Ղազարյանը եւ Իրինա Գեւորգյանը:
Նիդերլանդները ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Աննա-Մայա Ղազարյանը մասնակցել է բոլոր չորս տուրերին եւ ցույց տվել իր թիմի լավագույն արդյունքը՝ 3,5 միավոր: Կես միավոր է կորցրել նաեւ Ուզբեկստանի ընտրանու անդամ, կանանց միջազգային վարպետ Իրինա Գեւորգյանը, որը սակայն մասնակցել է երեք տուրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ