Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնիկա Վասիլյանը կվիրահատվի Իզմիրլյան բժշկական կենտրոնում

Սեպտեմբեր 06,2016 14:57

Հայաստանի առաջատար լողորդուհի Մոնիկա Վասիլյանը, որը Ռիոյում վնասվածքի պատճառով չկարողացավ ելնել օլիմպիական մեկնարկի, մոտ օրերս կվիրահատվի Երեւանում:

Lողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ռիոյից վերադառնալուց հետո մենք քննարկեցինք Մոնիկայի հետագա մարզական կարիերայի ճակատագիրը եւ նրա հետ միասին եկանք այն եզրակացության, որ նա պետք է շարունակի մարզվել: Իսկ դրա համար մարզուհու արմնկահոդը պետք է վիրահատել: Անձամբ հանդիպել եմ վիրաբույժ Արմեն Չարչյանի հետ, որն ստանձնել է վիրահատությունը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը համապատասխան գրությունով արդեն դիմել է Առողջապահության նախարարությանը եւ պետպատվերի շրջանակներում վիրահատության հետ կապված հարցերի կազմակերպման խնդիրները մոտ օրերս կլուծվեն»: Հարցին, թե բա՞րդ վիրահատություն է սպասվում մարզուհուն եւ դրանից հետո խնդիրները լիովին կվերանա՞ն, Հովսեփ Մեսրոպյանը պատասխանեց. «Բարդ վիրահատություն չի, բայց պետք է շտապ կատարել: Մեր մասնագետները բուժզննումից հետո վստահեցնում են, որ հետագայում խնդիրներ չեն լինի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930