Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին հարավ-արևելյան շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 7-8-ը կնվազի 2-3, արևելյան շրջաններում՝ 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Կարդացեք նաև
Երևանում՝
Սեպտեմբերի 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ, 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.90C (1998 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.80C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՀՀ ԱԻՆ