Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները

Սեպտեմբեր 06,2016 14:32

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։
05.09.2016թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին:
Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

ՀՀ քննչական ծառայության ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գ.Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930