Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեռ պատասխան չի ստացել ՌԴ ԱԳՆ-ից` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու մասով: Հիշեցնենք, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքն արգելվել էր ՌԴ օգոստոսի 29-ին մինչեւ 2030 թվականը:
Արդյոք դիվանագիտական հարաբերություններում ընդունված փոխադարձության սկզբունք կկիրառվի՞ ՌԴ որեւէ քաղաքացու նկատմամբ, մանավանդ, որ երեկ Ստեփան Գրիգորյանը նման հորդորով հանդես եկավ:
Շավարշ Քոչարյանը նկատեց`ցանկացած երկրի իրավունքն է, առանց նույնիսկ որեւէ բացատրություն տալու, համապատասխան քայլեր կիրառել. «Ուղղակի այս դեպքն արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում այդպիսի քայլ է կիրառվել, այդպիսի նախադեպ է եղել: Դրա համար մենք դիմել ենք ՌԴ ԱԳՆ եւ սպասում ենք պատասխանի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև