Վրաստանի տարածքում «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 7-ից ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան ռուսական գազի մատակարարումը։ Այս մասին պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը։
Հայաստան ռուսական գազի մատակարարումը նախատեսվում է վերականգնել սեպտեմբերի 12-ից։
Նշված ժամանակահատվածում սպառողների բոլոր խմբերի գազամատակարարումը կիրականացվի ամբողջ ծավալով և առանց սահմանափակումների։
Կարդացեք նաև
ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն