Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Իրական դաշտում Ադրբեջանը խանգարում է»

Սեպտեմբեր 06,2016 13:58

Սեպտեմբերի 8-ին, Մոսկվայում կայանալիք ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններից հայաստանյան կողմը առանձնակի ակնկալիքներ չունի: Այդ մասին, այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա, ակնկալիք կարող է լինել այն դեպքում, երբ Ադրբեջանը փոխի իր ապակառուցողական մոտեցումը:

«20 տարուց ավելի է, մենք այս գործընթացի մեջ ենք, պարբերաբար լինում են հանդիպումներ: Խնդիրը կայանում է նրանում, որ մենք չենք արձանագրում առաջընթաց մի շատ պարզ պատճառով` կողմերից մեկը` Ադրբեջանը, նույնիսկ այն պայմանավորվածությունները, որ լինում են բանակցային սեղանի շուրջ, դրանք կոպտորեն խախտում է: Դրա վառ վկայությունն այս վերջին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներն են, որտեղ խոսվել է և պարտավորություն է վերցվել, որպեսզի շփման գծում ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը: Սակայն իրական դաշտում Ադրբեջանը խանգարում է»,- մասնավորեցրեց Շավարշ Քոչարյանը`հավելելով. «Ի՞նչ է նշանակում բանակցություն չկա: Բանակցություն` ինչի՞ շուրջ: Հիմա բանակցում ենք, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Քանի սադրում են, անհնար է արդեն կարգավորման շուրջ բանակցություններում ձեռք բերվի առաջընթաց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930