Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց ՄԻՊ 2015թ. զեկույցը, համաձայն որի` քաղաքացիներն ավելի շատ բողոքել են ոստիկանության դեմ:
Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը նկատեց, որ պետական մարմինները լուրջ չեն վերաբերվում Մարդու իրավունքների պաշտպանությանը, որովհետեւ տարեկան զեկույցներում խնդիրները կրկնվում են. «3 տարի շարունակ ասում ենք, որ հավաքների ժամանակ խախտվել են քաղաքացիների իրավունքները: ՄԻՊ զեկույցից հասկանում ես, որ ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվել: Եթե նախկինում ջրցանով էին պայքարում քաղաքացիների դեմ, հիմա` մարմնական վնասվածքներով, ընդհուպ մինչեւ աչքի կորուստ»:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առարկեց` ասելով, որ պետական մարմինները չեն կարող լուրջ չվերաբերվել եւ ինքը հետեւողական է լինելու ցանկացած խնդրի հանդեպ: ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նրա կարծիքի հետ համաձայնեց, նաեւ հակադարձեց` ասելով, որ որոշ ոստիկաններ պատասխանատվության են ենթարկվել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ