Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Թվով 1263-րդ նիստը կանցկացվի սեպտեմբերի 7-ին Ստրասբուրգում: Նիստի շրջանակներում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդես կգա ելույթով և կանցկացնի երկկողմ հանդիպումներ, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև