ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ փոխնախագահ Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց` ի՞նչ փուլում է Հայաստանի`Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրը:
«Ինչ պետք է, արվել է»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանը մանրամասնեց`նախագիծն արդեն պատրաստ է: Դրա հետագա ընթացքին վերաբերվող հարցին էլ փոխարտգործնախարարը պատասխանեց. «Դա արդեն Հայաստանի եւ Արցախի բարձր ղեկավարության դաշտում է գտնվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ