ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց 2015թ. ՄԻՊ զեկույցը: Համաձայն դրա` 2015 թ. ընթացքում քաղաքացիներից ստացվել է 5200 բողոք, իսկ այս տարի` արդեն 3500-ը: Թաթոյանը հայտնեց, որ ամենամեծ թվով բողոքները ներկայացվել են ոստիկանության դեմ` թվով 437-ը, այս տարի` արդեն 503-ը:
Արման Թաթոյանի փոխանցմամբ` ոստիկանությանը հաջորդում են արդարադատության նախարարությունը, դատարանները, պաշտպանության նախարարությունը: Թաթոյանը նաեւ հայտնեց, որ առաջիկայում ՄԻՊ գրասենյակի նախաձեռնությամբ կներդրվի արագ արձագանքման զանգերի ձայնագրման համակարգ:
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նկատեց, որ զեկույցի հեղինակը նախկին օմբուդսմենն է` Կարեն Անդրեասյանը. «Վերանայման կարիք ունենք: Յուրաքանչյուրն իր զեկույցը պետք է ներկայացնի»: Նա հետաքրքրվեց, թե ինչ վիճակում էր զեկույցը, երբ Արման Թաթոյանն այն ընդունեց: Վերջինս նկատեց, որ դա օրենսդրական պահանջ է, նա պարտավոր է ներկայացնել նախկին ՄԻՊ-ի զեկույցը: Թե ինչ վիճակում էր զեկույցը, Թաթոյանի վստահեցմամբ` ոչ մի հարց դուրս չի մնացել դրանից. «Զեկույցի նյութերի հետ կապված աշխատանքներ կային, որոնք արվեցին, եւ զեկույցը հրապարակվեց»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ