Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր». Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 06,2016 12:05

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու Միքայել Մանուկյանը, սեպտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ:

Զրուցակիցները կարեւորել են երկկողմ հարաբերություններում ամուր կապերի ստեղծումն ու դրանց սերտացումը: Կողմերն արձանագրել են, որ հարկավոր է օգտագործել ողջ ներուժը շոշափելի արդյունքների հասնելու համար:

ԱԺ փոխնախագահը Կլաուդիո Ավրուխին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրադրությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանում հանդես է գալիս որպես կայունության եւ խաղաղության ջատագով:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության հարցում ոչ միայն շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, այլեւ շուրջ երկու տասնամյակ ապօրինի շրջափակման մեջ է պահում Հայաստանը:

«Միայն մեր միասնական պայքարը թուրքական ժխտողականության դեմ կարող է կանխարգելել նոր ցեղասպանությունների իրականացումը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ այլ ինչ է, քան պայքար հանուն համամարդկային արժեքների պաշտպանության»,-ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Հայկական պատվիրակության ղեկավարն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը՝ նշելով, որ Արցախի անկախությունը կայացած փաստ է: Նա ընդգծել է, որ ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ տարածաշրջանային անվտանգության գլխավոր սպառնալիքները հանդիսանում են Թուրքիան եւ Ադրբեջանը:

Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը խոսել է նաեւ Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ երկրում բազմաթիվ են հայատյացության դրսեւորումները: Էդուարդ Շարմազանովը դատապարտել է Ադրբեջանի վարած մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչի վառ ապացույցը, նրա համոզմամբ, նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր եզակի խաչքարերով գերեզմանոցի ոչնչացումն է:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930