Մեծ Բրիտանիան նոր դեսպան է նշանակել Իրանում՝ հաղորդում է BBC-ն: Ըստ գործակալության՝ Բրիտանիայի կառավարությունը հույս է հայտնում, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությանը:
Իրանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան է նշանակվել Քաթարում և Եմենում Բրիտանիայի նախկին դեսպան Նիկոլաս Հոփթոնը:
2015 թ. օգոստոսին հաղորդվում էր, որ Իրանը վերաբացել է իր դեսպանատունը Լոնդոնում այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ:
Հիշեցնենք, 2011 թ. Թեհրանում ցուցարարները գրոհեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ որպես արևմտյան պատժամիջոցների դեմ բողոքի նշան: Դեսպանատունը դրանից հետո փակվեց, իսկ հետո Իրանը որոշեց ավարտել իր դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ